Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քաղաքական ուժերը որոշել են Ազատության հրապարակ մտնել ամեն մեկն առանձին, որ իրենց մասնակցության չափը կշռելի լինի

Քաղաքական ուժերը որոշել են Ազատության հրապարակ մտնել ամեն մեկն առանձին, որ իրենց մասնակցության չափը կշռելի լինի
04.12.2020 | 15:29

«Հրապարակը» գրում է. ««Հանուն Արցախի և Հայաստանի փրկության» խորագրով շաբաթ օրը Ազատության հրապարակում անցկացվելիք միտինգին 17 ուժերն ավելի խնամքով են պատրաստվում։ Ընդդիմադիր առաջնորդները ելույթ կունենան, ծրագրային ելույթ կունենա նաև վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Քաղաքական ուժերը զբաղված են կազմակերպական հարցերով և մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կբերի, ում լուման ավելի մեծ կլինի։ Նաև որոշել են՝ Ազատության հրապարակ մտնել ամեն մեկն առանձին, որ իրենց մասնակցության չափը կշռելի լինի։ Յուրաքանչյուրը հավաքվելու է մի վայրում, և խմբով մտնելու են հրապարակ»:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ